«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+15.09 oC

«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22:00 22.09.2024

Սեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին վարորդը զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնության հաղթողները

23:59 22.09.2024

Հայտնի են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնության հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում սեպտեմբերի 20-22-ը կայացավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։ «Մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Գյումրու հրաձգության մարզադպրոցների սաներն ու Վանաձորի թիմը։ Մրցմանը վազող թիրախ մրցաձևի մարզուհի Գոհար Հարությունյանը սահմանել է ՀՀ ռեկորդ՝ խառը վազք մրցաձևում խոցելով 389 միավոր։ Առաջնության արդյունքները ստորև.Օդամղիչ հրացան, […] ...

Նորվեգիայում հայտնաբերվել է վիկինգների հազարամյա գանձ

23:45 22.09.2024

Նորվեգիայում հայտնաբերվել է վիկինգների հազարամյա գանձ

Նորվեգիայում հնագետները վիկինգների հազարամյա արծաթյա զարդեր են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Գիտնականները պեղումների ժամանակ 18 սմ խորության վրա հայտնաբերել են չորս արծաթյա զարդեր։ Նախկինում այս վայրում կանգնած է եղել վիկինգների տունը, և գիտնականները կարծում են, որ գանձը թաղվել է հին նորվեգացիների կողմից, ովքեր փախել են թշնամու հարձակումից: Քանի որ այդ […] ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտել է 12 իսրայելական գործակալների ցանց

23:30 22.09.2024

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտել է 12 իսրայելական գործակալների ցանց

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բացահայտել է 12 իսրայելական գործակալների ցանց Իրանի 6 նահանգներում, նրանք ծրագրում էին գործողություններ իրականացնել՝ ուղղված երկրի ազգային անվտանգությանը խաթարելուն։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ուժերը երկրի վեց նահանգներում հայտնաբերել են 12 իսրայելցի համախոհների և վարձկանների ցանց»,-ասվում է հայտարարության մեջ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը […] ...

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել-Նյու Յորք թռիչքից տեսանյութ է հրապարակել

23:10 22.09.2024

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել-Նյու Յորք թռիչքից տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նախորդ թռիչքը Երեւան-Բրյուսելն էր։ Սա՝ Բրյուսել-Նյու Յորքը»:     Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Իրաքի իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին

22:50 22.09.2024

Իրաքի իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրաքում շիա իսլամական դիմադրության արմատական ​​խմբավորումները հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են Իսրայելին։ Հարձակման մասին հայտարարությունը հրապարակվել է ասոցիացիայի Telegram ալիքում։ Գրառման մեջ նշվում է, որ հակառակորդի հենակետերը ոչնչացնելու գործողությունները շարունակվում են աճող արագությամբ։ Ըստ Իրաքում իսլամական դիմադրության՝ իր կործանիչները անօդաչու թռչող սարքեր են օգտագործել՝ Հորդանանի հովտում «գրավյալ տարածքներում կենսական նշանակության թիրախի» վրա հարձակվելու համար: […] ...

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

22:30 22.09.2024

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ «Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին: Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Օլիպիադայի վերջին խաղափուլում […] ...

BACK_TO_TOP