«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:40 22.09.2024

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 2006 թ․) մոտ 1 կմ «Polaris» մակնիշի ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին

21:20 22.09.2024

Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու փոխնախագահ Քամալա Հարրիսը քննարկում են CBS News-ին հարցազրույց տալու հարցը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումն ընդգծում է, որ հարցազրույցը հնարավոր է ցուցադրվի հոկտեմբերի 7-ին «60 րոպե» հաղորդաշարի շրջանակներում։ Սա պետք է լինի նրանց նախընտրական քարոզարշավի «մեծ եզրափակիչը»։ Հրատարակությունն ընդգծում է, որ Հարրիսի […] ...

ՄԱԿ-ի երկրները գագաթնաժողովում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»

20:58 22.09.2024

ՄԱԿ-ի երկրները գագաթնաժողովում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»

ՄԱԿ-ի անդամ երկրները Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»։ Ռուսաստանը հեռացել է փաստաթղթի շուրջ կոնսենսուսից՝ փոփոխությունը չընդունելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ «Ապագայի պայմանագիրը» Ապագայի գագաթնաժողովի առանցքային փաստաթուղթն է։ Այն պարունակում է ընդհանուր ձևակերպումներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման պարտավորության մասին՝ զինված հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և զինաթափման պարտավորությունները պահպանելու համար: ...

Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

20:38 22.09.2024

Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

Թուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկներ, հայտնում է IHA-ն։ Ըստ լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղեւորությունից հետո վերադառնում էին Անթալիա։ «Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգոլ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը անձրևոտ մայրուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով […] ...

Սպիտակ տունը ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Գազայի գործարքի խոչընդոտ է համարում

20:20 22.09.2024

Սպիտակ տունը ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Գազայի գործարքի խոչընդոտ է համարում

Միացյալ Նահանգների վարչակազմը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին էական խոչընդոտ է համարում արմատական ​​պաղեստինյան շարժման կողմից պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մեզ համար շատ պարզ է, որ պարոն Սինվարը մնում է գործարքի իրականացման հիմնական խոչընդոտը, […] ...

Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը

20:00 22.09.2024

Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը

«Ազգային ժողովրդական իշխանություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անուրա Կումարա Դիսանայակեն հաղթել է Շրի Լանկայի նախագահական ընտրություններում, հայտնում է Adaderana-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ «Իր կայքում հանձնաժողովը հայտնել է, որ 55-ամյա Դիսանայակեն հաղթել է նախագահական ընտրություններում՝ շաբաթ օրը կայացած ընտրություններում հավաքելով ձայների 42,31%-ը, ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան երկրորդ տեղում է, իսկ գործող նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեին՝ երրորդը»,-գրում է […] ...

Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

19:40 22.09.2024

Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Ապագայի գագաթնաժողովի բացումից առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվել, հաղորդում են ՏԱՍՍ-ի թղթակիցները։ ՄԱԿ-ի տարածքում տեղադրվել են մի քանի լրացուցիչ անցակետեր ԶԼՄ ներկայացուցիչների համար, խստացվել են նաև տեսչական ընթացակարգերը։ Եթե ​​նախկինում լրագրողներին խուզարկում էին միայն կազմակերպության տարածքի մուտքի մոտ, ապա այժմ ստուգումներ են մտցվել նաև շտաբի շենքի մուտքերում։ Այս տարի սահմանափակումներ են մտցվել […] ...

BACK_TO_TOP