Թրամփը հայտարարել է, որ մահափորձից հետո անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+24.09 oC

Թրամփը հայտարարել է, որ մահափորձից հետո անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար

12:20 22.09.2024

Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը, ով երկու ամսում մահափորձի է ենթարկվել, խոստովանել է, որ անհանգստացած է իր ընտանիքի անդամների անվտանգության համար։

«Ես, սովորաբար, չեմ խոսում այս մասին: Բայց այո, ես պետք է անհանգստանամ իմ ընտանիքի համար», – ասել է Թրամփը շաբաթ օրը Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփին փորձել էին գնդակահարել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր կոմսությունում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթև վիրավորվել էր։

Կրակողը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ միջադեպը դիտարկվում է որպես Թրամփի դեմ մահափորձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն սպառնացել է «Հեզբոլլահին» նոր հարվածներով

16:20 22.09.2024

Նեթանյահուն սպառնացել է «Հեզբոլլահին» նոր հարվածներով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը խոստացել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը դեռ կհասկանա Իսրայելի «մեսիջը», եթե վերջին օրերի հարվածները բավարար չլինեն։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք «Հեզբոլլահին» հասցրեցինք մի շարք հարվածներ, որոնք նա երբեք չէր պատկերացնում: Մենք վճռական ենք հյուսիսում գտնվող մեր ժողովրդին ապահով վերադարձնելու իրենց տները»,- ասել է վարչապետը, ում խոսքերը […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի գործողությունների պատճառով 41 հազարից ավելի մարդու մահվան մասին

16:00 22.09.2024

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի գործողությունների պատճառով 41 հազարից ավելի մարդու մահվան մասին

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 41,4 հազար մարդ է զոհվել 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Դրա տվյալներով՝ «այդ հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 41431 է, վիրավորվել է 95818 արաբ»։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում գերատեսչությունը նշել է, որ իսրայելական […] ...

Էլեկտրաէներգիայի խափանումների խնդրի վերաբերյալ ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկում

15:38 22.09.2024

Էլեկտրաէներգիայի խափանումների խնդրի վերաբերյալ ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկում

Մեր երկրում հատկապես վերջին ամիսներին հաճախակի են դարձել էլեկտրական էներգիայի խափանումներն ու դրանց հետ կապված խնդիրները։ Քաղաքացիները դժգոհում են, իսկ տնտեսավարողները՝ ունենում ահռելի կորուստներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Նշված խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու […] ...

Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է նետել Հարավային Կորեա

15:18 22.09.2024

Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է նետել Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ն կրկին աղբով փուչիկներ է նետել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Սեուլի իշխանությունները։ «Հյուսիսային Կորեան ևս մեկ անգամ ուղարկում է աղբով փուչիկներ դեպի հարավ»,-ասվում է Սեուլի քաղաքապետարանի զանգվածային նամակագրության մեջ: Նախորդ անգամ նմանատիպ իրադարձությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին։ Սեպտեմբերի 4-ից Հյուսիսային Կորեան 5 օր անընդմեջ աղբով օդապարիկներ է արձակել։ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի […] ...

Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք

14:58 22.09.2024

Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք

Սեպտեմբերի 22-ի գիշերը և առավոտյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 հրթիռ, թեւավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է վարչությունը, «արկերի մեծ մասը արձակվել է դեպի երկրի հյուսիս»՝ Լիբանանից։ «ՀՕՊ բոլոր ստորաբաժանումների ջանքերով հաջողվել է կանխել թիկունքին հասցված զգալի վնասը»,- հավելել են մամուլի ծառայությունից։   ...

Գազայի հատվածում դպրոցի շենքի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

14:38 22.09.2024

Գազայի հատվածում դպրոցի շենքի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

Առնվազն յոթ պաղեստինցի է զոհվել, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել անկլավի մայրաքաղաք Գազա քաղաքի արևմուտքում գտնվող դպրոցին: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը, ինչպես նշում է գործակալությունը, իրականացվել է Ալ-Շաթի փախստականների ճամբարում գտնվող Քաֆր Քասեմ դպրոցի շենքի վրա։ Կան հարյուրավոր պաղեստինցի ընտանիքներ, որոնք տեղահանված են անկլավի այլ շրջաններից։ […] ...

BACK_TO_TOP