10:45 22.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման և խորացման կարևոր խորհրդանիշ։
«Մշտապես ընդլայնելով փոխգործակցության շրջանակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ապահովում է երկու ժողովուրդների միջև կայուն երկխոսությունը և բարեկամական կապերի ամրապնդումը:
Վստահ եմ, որ ուսումնառության ընացքում ստացած Ձեր գիտելիքներով և փորձառությամբ կդառնաք հուսալի կամուրջ Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների էլ ավելի սերտացման և խորացման համար: Վստահ եմ նաև, որ Ձեր մասնագիտական ներդրումն եք ունենալու մեր պետության զարգացման առաջխաղացման ասպարեզում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևոր և լայնածավալ բարեփոխումներ է նախաձեռնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: Մեր թիրախային ուղղություններից է` երիտասարդներին դեպի գիտության ոլորտ ուղղորդումը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ խթանելով երիտարասդության ներուժի ներգրավվածությունը գիտական և նորարարական ոլորտների նախագծերում»,- շրջանավարտներին ուղղված խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նրանցից որոշները կնախընտրեն գիտական կարիերայի ուղին, և այդկերպ իրենց ներդրումը կունենան ՀՀ-ում գիտության զարգացման առանցքային գործում:
Միջոցառմանը ներկա են գտնվեցլ նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, ովքեր իրենց շնորհավորական խոսք են հղել շրջանավարտներին։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուստարվա « Մարի Կյուրի» և 2023-2024 ուստարվա « Շառլ Ազնավուր» անունները կրող ավելի քան 550 շրջանավարտները հանդիսավոր միջոցառուման ընթացքում ստացել են դիպլոմներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
16:20 22.09.2024
Նեթանյահուն սպառնացել է «Հեզբոլլահին» նոր հարվածներով15:18 22.09.2024
Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է նետել Հարավային Կորեա14:58 22.09.2024
Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք13:00 22.09.2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են21:05 21.09.2024
Հարրիսը համաձայնել է մասնակցել Թրամփի հետ նոր բանավեճին20:45 21.09.2024
Չինաստանի տնտեսական աճի տեմպը կանխատեսվածից ցածր է եղել20:13 21.09.2024
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ20:06 21.09.2024
Փրկարարները օգնության են մեկնել արշավականներին19:48 21.09.2024
Իրանը ցուցադրել է նոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ19:37 21.09.2024
Էրդողանը կարծում է, որ Իսրայելը զբաղվում է ահաբեկչությամբ18:35 21.09.2024
Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն17:55 21.09.2024
Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել17:00 21.09.2024
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով16:40 21.09.2024
Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել16:20 21.09.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին15:07 21.09.2024
Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին14:16 21.09.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին13:55 21.09.2024
Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն13:38 21.09.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:53 21.09.2024
Մասկը Սալվադորի նախագահի հետ քննարկել է մարդկության ապագան16:00 22.09.2024
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի գործողությունների պատճառով 41 հազարից ավելի մարդու մահվան մասինԳազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 41,4 հազար մարդ է զոհվել 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Դրա տվյալներով՝ «այդ հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 41431 է, վիրավորվել է 95818 արաբ»։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում գերատեսչությունը նշել է, որ իսրայելական […] ...
15:38 22.09.2024
Էլեկտրաէներգիայի խափանումների խնդրի վերաբերյալ ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկումՄեր երկրում հատկապես վերջին ամիսներին հաճախակի են դարձել էլեկտրական էներգիայի խափանումներն ու դրանց հետ կապված խնդիրները։ Քաղաքացիները դժգոհում են, իսկ տնտեսավարողները՝ ունենում ահռելի կորուստներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Նշված խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու […] ...
15:18 22.09.2024
Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է նետել Հարավային ԿորեաԿԺԴՀ-ն կրկին աղբով փուչիկներ է նետել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Սեուլի իշխանությունները։ «Հյուսիսային Կորեան ևս մեկ անգամ ուղարկում է աղբով փուչիկներ դեպի հարավ»,-ասվում է Սեուլի քաղաքապետարանի զանգվածային նամակագրության մեջ: Նախորդ անգամ նմանատիպ իրադարձությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին։ Սեպտեմբերի 4-ից Հյուսիսային Կորեան 5 օր անընդմեջ աղբով օդապարիկներ է արձակել։ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի […] ...
14:58 22.09.2024
Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարքՍեպտեմբերի 22-ի գիշերը և առավոտյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 հրթիռ, թեւավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է վարչությունը, «արկերի մեծ մասը արձակվել է դեպի երկրի հյուսիս»՝ Լիբանանից։ «ՀՕՊ բոլոր ստորաբաժանումների ջանքերով հաջողվել է կանխել թիկունքին հասցված զգալի վնասը»,- հավելել են մամուլի ծառայությունից։ ...
14:38 22.09.2024
Գազայի հատվածում դպրոցի շենքի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվելԱռնվազն յոթ պաղեստինցի է զոհվել, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել անկլավի մայրաքաղաք Գազա քաղաքի արևմուտքում գտնվող դպրոցին: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը, ինչպես նշում է գործակալությունը, իրականացվել է Ալ-Շաթի փախստականների ճամբարում գտնվող Քաֆր Քասեմ դպրոցի շենքի վրա։ Կան հարյուրավոր պաղեստինցի ընտանիքներ, որոնք տեղահանված են անկլավի այլ շրջաններից։ […] ...
14:18 22.09.2024
ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքներըՀամընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները քննարկվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող […] ...