Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին

19:07 21.09.2024

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը:

Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության լրջագույն քննությունն է: Այդ քննությունը գնահատվում է մեր աշխատանքով. ազնիվ ու սրտացավ աշխատանքով: Սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության ճանապարհին մենք՝ որպես դատախազներ, ունենք անփոխարինելի դերակատարություն։ Մեր աշխատանքը ծառայում է մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդմանը, մեր երկրի կայունությանն ու հետևողական զարգացմանը:

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները փոխվել են և դրանք հնարավոր է հաղթահարել մեր մտածողության փոփոխությամբ, մոտեցումների անկաշառությամբ և վերաբերմունքի ազնվությամբ:

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ: Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր, այս հանդիսավոր առիթով, ցանկանում եմ նախ բոլորիս կողմից շնորհավորել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով դասային աստիճանների և պետական պարգևների արժանացած մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով, անկաշառությամբ և ազնվությամբ յուրաքանչյուր օր նպաստում են մեր իրավական պետության ամրապնդմանը: Շնորհակալ եմ ծառայության համար»:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով, մեկ դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.09.2024

SHANTNEWS

Բայդենն ու Կիսիդան քննարկել են Չինաստանի հետ փոխգործակցությունը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը

21:50 21.09.2024

Բայդենն ու Կիսիդան քննարկել են Չինաստանի հետ փոխգործակցությունը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան քննարկել են Չինաստանի հետ համագործակցությունը, իրավիճակը Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ում Քառակողմ անվտանգության երկխոսության (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման արդյունքներով։ Փաստաթղթի համաձայն՝ Բայդենն ու Կիսիդան քննարկել են […] ...

«Բարի վերադարձ, Դիցուհի». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրությանը

21:39 21.09.2024

«Բարի վերադարձ, Դիցուհի». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ […] ...

Լապշինին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով․ այժմ նա ազատության մեջ է

21:27 21.09.2024

Լապշինին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով․ այժմ նա ազատության մեջ է

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է սեպտեմբերի 21-ին՝ Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. վերջինս գտնվում է ազատության մեջ: ...

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների նոր ալիքի մասին

21:17 21.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա հարձակումների նոր ալիքի մասին

Իսրայելական զինվորականները հարձակումների նոր ալիք են սկսել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող թիրախներին»,- ասվում է զեկույցում։ Օրվա սկզբից սա արդեն երկրորդ նման հաղորդագրությունն է բանակի մամուլի ծառայության կողմից։ Օդային հարվածների առաջին ալիքից հետո բանակը հայտնել […] ...

Հարրիսը համաձայնել է մասնակցել Թրամփի հետ նոր բանավեճին

21:05 21.09.2024

Հարրիսը համաձայնել է մասնակցել Թրամփի հետ նոր բանավեճին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը, ով «Դեմոկրատական ​​կուսակցությունից» բարձրագույն կառավարական պաշտոնի թեկնածու է, ընդունել է CNN-ի առաջարկը՝ հոկտեմբերի 23-ին հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ բանավեճերի երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին իր նախընտրական շտաբի նախագահ Ջեն Օ՛Մելի-Դիլոնն ասել է իր հայտարարության մեջ։ Նա աննախադեպ է անվանել իրավիճակը, երբ Հարրիսն ու Թրամփը սահմանափակվելու են հեռուստաբանավեճերի ընդամենը մեկ փուլով: […] ...

BACK_TO_TOP