ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+21.09 oC

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը

13:46 21.09.2024

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակությանը «կանաչ փոխակերպման» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու ուղղությամբ:

Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները՝ ուղղված երիտասարդ սերնդին որակյալ կրթությամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

Կարևորելով պետական-մասնավոր գործընկերությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նորարարական և «կանաչ կրթություն» ապահովող մի շարք կրթական նախաձեռնություններ՝ «ԹՈՒՄՈ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Արմաթ» լաբորատորիաները և «Generation AI» կրթական ծրագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

17:37 21.09.2024

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության […] ...

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

17:23 21.09.2024

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման […] ...

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

17:11 21.09.2024

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

Իրանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,-նշված է Իրանի ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով

17:00 21.09.2024

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացի մեդալով: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում։ ...

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է դատավորների գործունեության գնահատման նոր նախագիծը

16:52 21.09.2024

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է դատավորների գործունեության գնահատման նոր նախագիծը

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը առցանց քննարկում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։ Առցանց հանդիպման մեկնարկը տրվել է Տիգրան Դադունցի բացման խոսքով, որով նա շնորհակալությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին համատեղ փորձագիտական կարծիքը […] ...

Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 21.09.2024

Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բայկալ լճում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել՝ էպիկենտրոնում 5,8 բալ ուժգնությամբ։ Տուժածներ և ավերածություններ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:55-ին (Մոսկվայի ժամանակով 09:55-ին) Օլխոնսկի շրջանում՝ Բայկալ լճի ավազանում: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,8 բալ: Մոտակա շրջաններում զգայունությունը կազմել է 3-4 բալ։ Ոչ մի ավերածություն չկա, […] ...

BACK_TO_TOP