ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:58 21.09.2024

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։

Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։

Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ Մբապեի հետ բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել այն դեպքում, եթե նա հեռանա ակումբից առանց տրանսֆերային փոխհատուցման։

Ֆուտբոլիստը նշել է, որ այդ բանավոր համաձայնության պայմանները ակումբի կողմից չեն պահպանվել, քանի որ իր խաղաժամանակը զգալիորեն կրճատվել էր, երբ նա հայտարարել էր մրցաշրջանի վերջում հեռանալու մասին։

Ավելի ուշ LFP-ի իրավաբանական հանձնաժողովը որոշել է, որ ՊՍԺ-ն սխալ է վարվել՝ չվճարելով ֆուտբոլիստին այն բոնուսներն ու աշխատավարձը, որոնք նախատեսված էին աշխատանքային պայմանագրի փոփոխությամբ։

«ՊՍԺ-ն բողոքարկել է LFP-ի հանձնաժողովի եզրակացությունը, չնայած դրա սահմանափակ ուժին։ ՊՍԺ-ի դիրքորոշումը ոչ միայն հիմնավորված իրավական դիրք է, այլև հարց է, որը վերաբերում է բարի կամքին, ազնվությանը, արժեքների պահպանմանը և ակումբի ու նրա երկրպագուների նկատմամբ հարգանքին, ինչը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստից։

Հաշվի առնելով LFP-ի իրավաբանական հանձնաժողովի սահմանափակ իրավասությունները՝ այս հարցով ամբողջական որոշում կայացնելու համար, այժմ գործը պետք է քննվի այլ դատարանում, որտեղ ՊՍԺ-ն պատրաստ կլինի ներկայացնել բոլոր փաստերը առաջիկա ամիսներին և տարիներին, — հաղորդում է ակումբի խոսքը Le Parisien-ը, փոխանցում է armsport.am-ը:

Մբապեն Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.09.2024

SHANTNEWS

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

17:55 21.09.2024

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ակրոնին» և հաղթել 5:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի է ընկել դուբլով և փոխարինվել 82-րդ րոպեին: «Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի 2-րդ տեղում […] ...

Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

17:47 21.09.2024

Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և […] ...

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

17:37 21.09.2024

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության […] ...

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

17:23 21.09.2024

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման […] ...

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

17:11 21.09.2024

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

Իրանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,-նշված է Իրանի ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

BACK_TO_TOP