Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:29 21.09.2024

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբները գրավոր հարցում են ուղարկել Մոսկվա՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նամակն ուղղված է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

«Մենք շահագրգռվածություն ենք հայտնում գագաթնաժողովին բարձր մակարդակի պատվիրակության մասնակցության համար…»,- ասվում է Ուշակովին ուղղված նամակում։

Նամակի մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է նաև Աֆղանստանում ռուսական բիզնես կենտրոնի ղեկավար Ռուստամ Խաբիբուլլինը։

«Աֆղանստանի կառավարությունը գրավոր դիմում է ներկայացրել երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցության համար ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 21.09.2024

Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բայկալ լճում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել՝ էպիկենտրոնում 5,8 բալ ուժգնությամբ։ Տուժածներ և ավերածություններ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:55-ին (Մոսկվայի ժամանակով 09:55-ին) Օլխոնսկի շրջանում՝  Բայկալ լճի ավազանում: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,8 բալ: Մոտակա շրջաններում զգայունությունը կազմել է 3-4 բալ։ Ոչ մի ավերածություն չկա, […] ...

Անկախության տոնի առթիվ Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների

16:28 21.09.2024

Անկախության տոնի առթիվ Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների

Անկախության տոնի կապակցությամբ՝ Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ։ Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել են՝ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Տիգրան Սարգսյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին

16:20 21.09.2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ […] ...

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին հարվածելու մասին

16:09 21.09.2024

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ ներկայումս հարվածներ է հասցնում շիական «Հեզբոլլահ» շարժման Լիբանանում գտնվող թիրախներին։ «Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ»-ին պատկանող թիրախներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահի» հատուկ […] ...

ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած միջազգային համաժողովին 

15:57 21.09.2024

ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած միջազգային համաժողովին 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու […] ...

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

15:46 21.09.2024

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն […] ...

BACK_TO_TOP