Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:36 21.09.2024

Բելառուսի Հանրապետության նախագահը բոլոր բելառուսների և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և երկրի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է Pool First-ը։

«Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական, ընտանեկան և քրիստոնեական արժեքները։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և այլն։

Վստահ եմ, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։ Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,-նշել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և արդյունավետ աշխատանք պետական ​​պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարօրություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

15:25 21.09.2024

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […] ...

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

15:14 21.09.2024

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […] ...

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

15:07 21.09.2024

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում […] ...

SHANTNEWS

15:00 21.09.2024

SHANTNEWS

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

14:53 21.09.2024

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել, վիրավորվել է 209-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 72 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում 12 ընտանիքի սպանություն է իրականացրել, 119 զոհ կա: 209 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

14:44 21.09.2024

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են […] ...

BACK_TO_TOP