Մադուրոն կոչ է արել մարդկանց որպես նվեր չընդունել էլեկտրոնիկա փեյջերների պայթյուններից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Մադուրոն կոչ է արել մարդկանց որպես նվեր չընդունել էլեկտրոնիկա փեյջերների պայթյուններից հետո

11:28 21.09.2024

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել մարդկանց չընդունել նվերներ էլեկտրոնիկայի տեսքով Լիբանանում փեյջերների և կապի այլ սարքավորումների պայթյունից հետո:

Վենեսուելայի մշակույթն ու արհեստները քարոզող միջոցառմանը ելույթի ժամանակ նախագահը կոչ է արել քաղաքացիներին վերահսկել իրենց հեռախոսները սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների պատճառով:

«Սովորաբար գրքեր եմ նվիրում, ոմանց նվիրում եմ ձեռագործ փայտե սնդուկներ, որոնց ներսում դնում եմ վենեսուելական սուրճ, քաղցրավենիք, ըմպելիք։ Մի՛ ընդունեք նվիրաբերված էլեկտրոնիկա, զգույշ եղեք»,- խորհուրդ է տվել Մադուրոն, ում ելույթը հեռարձակել է տեղական VTV հեռուստաալիքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

15:14 21.09.2024

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […] ...

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

15:07 21.09.2024

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում […] ...

SHANTNEWS

15:00 21.09.2024

SHANTNEWS

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

14:53 21.09.2024

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել, վիրավորվել է 209-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 72 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում 12 ընտանիքի սպանություն է իրականացրել, 119 զոհ կա: 209 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

14:44 21.09.2024

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են […] ...

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

14:39 21.09.2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր […] ...

BACK_TO_TOP