Հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ. Վահագն Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ. Վահագն Խաչատուրյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:02 21.09.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ:

Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի թվացող իրավիճակներից: Կարողացանք, որովհետև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիները կատարեցին իրենց գիտակցված քայլը ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ճանապարհին:

Սիրելի ժողովուրդ,

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթը ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակություն վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ և այս ամեն հանրագումարում պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ: Լիահույս եմ նաև, որ հանուն մեր ներկայի ու վաղվա օրվա, հանուն մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության՝ հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

15:25 21.09.2024

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […] ...

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

15:14 21.09.2024

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […] ...

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

15:07 21.09.2024

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում […] ...

SHANTNEWS

15:00 21.09.2024

SHANTNEWS

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

14:53 21.09.2024

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել, վիրավորվել է 209-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 72 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում 12 ընտանիքի սպանություն է իրականացրել, 119 զոհ կա: 209 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

14:44 21.09.2024

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են […] ...

BACK_TO_TOP