08:14 15.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:
«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»,– նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը: Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետևյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, և այլևս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային և այդ ժողովուրդն այլևս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու և երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլևս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը և քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»:
Այնուհետև ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից: Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդյունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթնաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի:
Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»:
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ21:24 25.11.2024
Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...
21:16 25.11.2024
Ամորիմի մուտքը հաղթական չեղավԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...
21:08 25.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...
21:00 25.11.2024
Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումEmirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդըՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...
20:45 25.11.2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը։ ...