«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+18.09 oC

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:17 20.09.2024

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել և խոշտանգվել Ադրբեջանի ուժերի կողմից: Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», – իր գրառման մեջ նշել է Շերմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը խոստացել է Իսրայելին արագ պատասխան տալ Իսմայիլ Հանիեի վրա հարձակման համար

20:32 20.09.2024

Իրանը խոստացել է Իսրայելին արագ պատասխան տալ Իսմայիլ Հանիեի վրա հարձակման համար

Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի վրա հարձակումն անպատասխան չի մնա, և դա տեղի կունենա շուտով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Գոլպայեգանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։ «Ակնկալվում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի այս քայլին շուտով պատասխան կտրվի»,- ասել է նա։ Մինչ այս Իսլամական […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

20:22 20.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել […] ...

Մի քանի օրից Զախարյանը դուրս կգա խաղադաշտ

20:15 20.09.2024

Մի քանի օրից Զախարյանը դուրս կգա խաղադաշտ

«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն խոսել է Արսեն Զախարյանի վիճակի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել օգոստոսին: «Արսենը դեռ չի սկսել մարզվել թիմի հետ: Նա շարունակում է աշխատել անհատական ծրագրով: Մի քանի օրից նա դուրս կգա խաղադաշտ և ինքնուրույն կմարզվի արդեն խոտածածկի վրա»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում Sport24-ը: Նախորդ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել […] ...

Գանան հաստատել է նախագահական ընտրությունների 13 թեկնածուների

20:08 20.09.2024

Գանան հաստատել է նախագահական ընտրությունների 13 թեկնածուների

Դեկտեմբերին կայանալիք ընտրություններում Գանայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 13 հոգի։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրի ընտրական հանձնաժողովը։ «Թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերը մանրազնին ստուգելուց հետո կազմվել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է գանայի Graphic լրատվական պորտալը: Ընտրություններին մասնակցողների թվում են կուսակցության ինը թեկնածուներ և […] ...

SHANTNEWS

20:00 20.09.2024

SHANTNEWS

Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան

19:55 20.09.2024

Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոստովանել է, որ ցանկանում էր որքան հնարավոր է շուտ նշել իր նորամուտը թիմի կազմում: Երեկ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթել էր «Խիմկիին»: Սևիկյանը երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալով գոլային փոխանցում էր կատարել Տիմուր Սուլեյմանովին: «Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց: Առաջին խաղակեսում պակասում էր […] ...

BACK_TO_TOP