Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+18.09 oC

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներում

16:10 20.09.2024

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում զանգվածային պայթեցված փեյջերները իրականում օգտագործվել են հիվանդանոցի և մանկապարտեզի աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, ով պայթյունից նույնպես վիրավորվել է։

«Ամանին ասել է, որ բոլոր փեյջերները օգտագործվել են ոչ թե քաղաքական նպատակներով, այլ սովորական մարդկանց կողմից, դրանք բաժանվել են հիվանդանոցներին, մանկապարտեզներին և այլ հաստատություններին միայն նրա համար, որպեսզի Իսրայելի օդային հարձակումների մասին ահազանգեր ստանան,- հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս տեղեկությունը դեսպանը հայտնել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում իրեն այցի եկած Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանիին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի օրից Զախարյանը դուրս կգա խաղադաշտ

20:15 20.09.2024

Մի քանի օրից Զախարյանը դուրս կգա խաղադաշտ

«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն խոսել է Արսեն Զախարյանի վիճակի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել օգոստոսին: «Արսենը դեռ չի սկսել մարզվել թիմի հետ: Նա շարունակում է աշխատել անհատական ծրագրով: Մի քանի օրից նա դուրս կգա խաղադաշտ և ինքնուրույն կմարզվի արդեն խոտածածկի վրա»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում Sport24-ը: Նախորդ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել […] ...

Գանան հաստատել է նախագահական ընտրությունների 13 թեկնածուների

20:08 20.09.2024

Գանան հաստատել է նախագահական ընտրությունների 13 թեկնածուների

Դեկտեմբերին կայանալիք ընտրություններում Գանայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 13 հոգի։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրի ընտրական հանձնաժողովը։ «Թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերը մանրազնին ստուգելուց հետո կազմվել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է գանայի Graphic լրատվական պորտալը: Ընտրություններին ընդունվածների թվում են կուսակցության ինը թեկնածուներ և […] ...

SHANTNEWS

20:00 20.09.2024

SHANTNEWS

Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան

19:55 20.09.2024

Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոստովանել է, որ ցանկանում էր որքան հնարավոր է շուտ նշել իր նորամուտը թիմի կազմում: Երեկ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթել էր «Խիմկիին»: Սևիկյանը երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալով գոլային փոխանցում էր կատարել Տիմուր Սուլեյմանովին: «Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց: Առաջին խաղակեսում պակասում էր […] ...

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող թեմաներ

19:50 20.09.2024

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող թեմաներ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում բյուջետային գործընթացի համակարգման վարչության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2024 թվականին պիլոտային փորձարկում անցնող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքների համապատասխան ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։ […] ...

Գերմանիայում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործություն

19:45 20.09.2024

Գերմանիայում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործություն

Գերմանիայի արևելյան Լայպցիգ քաղաքում հայտնաբերվել է կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտին վերագրվող նախկինում անհայտ ստեղծագործություն։ Այս մասին հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով բացահայտումը կատարած Լայպցիգի գրադարանին: Ինչպես նշված է, խոսքը մոտ 20 րոպե ընդհանուր տևողությամբ ստեղծագործության մասին, որը ենթադրաբար գրվել է 1760-ականների կեսերին։ Հետազոտողները այն հայտնաբերել են գրադարանում, երբ կազմելիս են եղել Մոցարտի երաժշտական ​​ստեղծագործությունների համապարփակ […] ...

BACK_TO_TOP