15:26 20.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ:
Համաձայն պայմանավորվածության՝ 45-ամյա տղամարդը վարձակալած ավտոմեքենայով ուղևորվել է Մեղրի քաղաքից Շվանիձոր վարչական բնակավայր տանող ճանապարհի՝ ԻԻՀ-ում բնակվող հիշյալ անձի նշած վայր, որտեղ վերջինս, Իրանից Հայաստան պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նետել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներով փաթեթներ։ Սյունիքի մարզի բնակիչը վերցրել է դրանք, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել։ Սակայն, նույն օրն ԱԱԾ աշխատակիցների կողմից, օպերատիվ տվյալների իրացմամբ, ավտոմեքենան կանգնեցվել է ճանապարհին։ Ավտոմեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է փաթեթավորված շուրջ 31 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ «Մեթադոն» գրառմամբ դեղահատ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ։
Հայտնաբերված զանգվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի մի մասի վերաբերյալ ստացված եզրակացությամբ պարզվել է, որ դրանք «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց են։ Մնացած մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դրանից օրեր առաջ՝ 2024թ․ սեպտեմբերի 12-ին, նույն անձինք նույն եղանակով շուրջ 7 կգ քաշով թմրամիջոցի ևս մի խմբաքանակ են տեղափոխել ՀՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Իրանի քաղաքացու ինքնությունը պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթան ամբողջությամբ բացահայտելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...
18:41 31.01.2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում էԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և […] ...
18:34 31.01.2025
Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հյուրընկալել են քաղհասարակության ներկայացուցիչներիԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը: Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ […] ...
18:26 31.01.2025
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […] ...
18:18 31.01.2025
Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։ «Ասում են (խմբ․ նկատի է առնվում […] ...
18:12 31.01.2025
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա ՂազարյանՍտրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […] ...