Կարող էի 8-9 անգամ չեմպիոն դառնալ․ Շաքիլ Օ՛Նիլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+15.09 oC

Կարող էի 8-9 անգամ չեմպիոն դառնալ․ Շաքիլ Օ՛Նիլ

18:53 20.09.2024

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլը կարծում է, որ շատ շանսեր է բաց թողել NBA-ի չեմպիոն դառնալու համար: Նա 3 անգամ չեմպիոն է դարձել «Լեյքերսի» հետ, 1 անգամ էլ՝ «Մայամիի»:

«Երբ Լեբրոնը տեղափոխվեց «Մայամի», ես ապշեցի նրա առաջատարի որակներից: Նրա հետ ես պարզապես սահմանափակ դերով բասկետբոլիստ էի, բայց մենք միևնույն է կոնֆերենցիայում առաջատարն էինք: Այդպես մոտեցանք «Բոսթոնի» դեմ սերիային, երբ Գլեն Դևիսը կոտրեց իմ ձեռքը: Ես 6 շաբաթ ապաքինվում էի, իսկ «Մայամին» պարտվեց «Սելթիկսին»:

Կարիերայիս ընթացքում շատ հնարավորություններ եմ բաց թողել: Կարող էի 8 անգամ չեմպիոն դառնալ: «Մայամիում» պետք է 2 տիտղոս լիներ, դրանից առաջ Կոբի Բրայանտի հետ պետք է հաղթեինք «Դետրոյթին»: Շանս կար նաև «Բոսթոնում» խաղալու ժամանակ:

Եթե ամեն ինչ կատարյալ դասավորվեր, ապա կարող էի 8-9 տիտղոս ունենալ, ինչպես Ռոբերտ Օրին»,- ասել է Շաքիլը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը: Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ […] ...

BACK_TO_TOP