Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է դառնալ «Նանտի» նոր սեփականատեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է դառնալ «Նանտի» նոր սեփականատեր

10:48 21.09.2024

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է դառնալ «Նանտի» նոր սեփականատեր: Անգլիացին իր հոր ղեկավարած ներդրումային ֆոնդի միջոցով 100 միլիոն եվրո է առաջարկել ֆրանսիական հեղինակավոր ակումբը գնելու համար, գրում է L’Equipe-ը:

25-ամյա ֆուտբոլիստը և նրա հայրն ամռանը հեռակա բանակցություններ են վարել «Նանտի» սեփականատիրոջ հետ, իսկ երեկ անձամբ են հանդիպել նրան: Ալեքսանդր-Առնոլդների ընտանիքն առաջարկել է 80 միլիոն եվրոն անմիջապես վճարել, իսկ 20 միլիոնն ավելի ուշ, ինչպես նաև գործարքում 40 միլիոնի պարգևավճար սահմանել:

«Նանտի» սեփականատեր Վալդեմար Կիտն ավելի թանկ է գնահատում ակումբը: Նա նաև զայրացել է, որ բանակցությունների մասին հայտնի է դարձել մամուլին և նույնիսկ հրապարակայնորեն հերքել է նա Տրենտի հետ բանակցությունների փաստը:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը նաև Ֆորմուլա 1-ի «Ալպին» թիմի բաժնետերերից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

15:35 21.09.2024

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում […] ...

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

15:25 21.09.2024

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […] ...

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

15:14 21.09.2024

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […] ...

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

15:07 21.09.2024

Միխայիլ Միշուստինի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում […] ...

SHANTNEWS

15:00 21.09.2024

SHANTNEWS

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

14:53 21.09.2024

Գազայում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել

Գազայի հատվածում վերջին երեք օրվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 119 մարդ է զոհվել, վիրավորվել է 209-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 72 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում 12 ընտանիքի սպանություն է իրականացրել, 119 զոհ կա: 209 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության […] ...

BACK_TO_TOP