Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:44 20.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալի, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը:

Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալի պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։

Խամենեին այս քայլին դիմել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը

19:01 20.09.2024

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում […] ...

Կարող էի 8-9 անգամ չեմպիոն դառնալ․ Շաքիլ Օ՛Նիլ

18:53 20.09.2024

Կարող էի 8-9 անգամ չեմպիոն դառնալ․ Շաքիլ Օ՛Նիլ

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլը կարծում է, որ շատ շանսեր է բաց թողել NBA-ի չեմպիոն դառնալու համար: Նա 3 անգամ չեմպիոն է դարձել «Լեյքերսի» հետ, 1 անգամ էլ՝ «Մայամիի»: «Երբ Լեբրոնը տեղափոխվեց «Մայամի», ես ապշեցի նրա առաջատարի որակներից: Նրա հետ ես պարզապես սահմանափակ դերով բասկետբոլիստ էի, բայց մենք միևնույն է կոնֆերենցիայում առաջատարն էինք: Այդպես մոտեցանք […] ...

ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Ռիգայում

18:46 20.09.2024

ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Ռիգայում

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատանքային այցով եղել է Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում։ Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։ Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։ Ոստիկանության պետական […] ...

«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերը լցված են եղել PETN պայթուցիկներով. Reuters

18:38 20.09.2024

«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերը լցված են եղել PETN պայթուցիկներով. Reuters

«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերի մարտկոցները լցված են եղել հզոր, հեշտությամբ պայթեցվող պայթուցիկ պենտերիտրիտոլ տետրանիտրատով (PETN), որն իր մաքուր տեսքով օգտագործվում է պայթեցման գլխիկներ լիցքավորելու համար: Այդ մասին Reuters-ին հայտնել է սարքի բաղադրիչներին ծանոթ լիբանանյան աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ սեպտեմբերի 18-ին՝ մեծ քանակությամբ փեյջերների պայթեցման հաջորդ օրը, պայթել են հարյուրավոր կապի սարքերի մարտկոցները, որոնք, լրատվամիջոցներում հայտնված լուսանկարների […] ...

Ընտրվել է նախորդ 100 տարվա լավագույն շախմատիստը և շախմատիստուհին

18:30 20.09.2024

Ընտրվել է նախորդ 100 տարվա լավագույն շախմատիստը և շախմատիստուհին

ՖԻԴԵ-ի 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են հարյուրամյակի (1924-2024) լավագույն շախմատիստները: Հարյուրամյակի լավագույն շախմատիստ է ճանաչվել Մագնուս Կառլսենը: Դասական շախմատի հնգակի ու արագ շախմատի յոթակի չեմպիոնը շախմատային թագից հրաժարվելուց հետո էլ առաջատարն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Նորվեգացին 2011 թվականի հուլիսի 1-ից առաջին տեղում է վարկանիշային աղյուսակում: Մրցանակը ստանալիս Կառլսենը հայտարարել է, որ նրա կարծիքով հարյուրամյակի […] ...

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

18:24 20.09.2024

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել […] ...

BACK_TO_TOP