Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. կան տուժածներ

13:44 20.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից Թ. Բ.-ի վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընտրվել է նախորդ 100 տարվա լավագույն շախմատիստը և շախմատիստուհին

18:30 20.09.2024

Ընտրվել է նախորդ 100 տարվա լավագույն շախմատիստը և շախմատիստուհին

ՖԻԴԵ-ի 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են հարյուրամյակի (1924-2024) լավագույն շախմատիստները: Հարյուրամյակի լավագույն շախմատիստ է ճանաչվել Մագնուս Կառլսենը: Դասական շախմատի հնգակի ու արագ շախմատի յոթակի չեմպիոնը շախմատային թագից հրաժարվելուց հետո էլ առաջատարն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Նորվեգացին 2011 թվականի հուլիսի 1-ից առաջին տեղում է վարկանիշային աղյուսակում: Մրցանակը ստանալիս Կառլսենը հայտարարել է, որ նրա կարծիքով հարյուրամյակի […] ...

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

18:24 20.09.2024

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել […] ...

Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

18:17 20.09.2024

Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության առանցքային նպատակն էր՝ • ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, • ստուգել ուժերի և միջոցների […] ...

Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի

18:10 20.09.2024

Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի

Բրազիլիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի, հայտնում է CNN Brazil-ը: Դեկտեմբերի 15-ին «Մարականա» լեգենդար ստադիոնում կմրցեն բրազիլական «Ֆլամենգոն» և իտալական «Ինտերը»: Բանն այն է, որ հենց այս ակումբներում է 42-ամյա Ադրիանոն ամենաշատ հանդիպումներն անցկացրել: Երբեմնի գերաստղը մեկական խաղակես կանցկացնի յուրաքանչյուր թիմի կազմերում: Հիշեցնենք, որ Ադրիանոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 […] ...

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

18:05 20.09.2024

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։ ...

SHANTNEWS

18:00 20.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP