Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:25 20.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը:

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել

16:25 20.09.2024

Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի Գյումրիի «Շիրակի» դեմ տնային խաղն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի համար 550-րդն էր մարզական կարիերայում: 31-ամյա Հովհաննիսյանը 550 խաղի սահմանագիծը հատած 7-րդ հայ ֆուտբոլիստն է, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Խաղերից 243-ը Հովհաննիսյանն անցկացրել է հայկական ակումբներում, 213-ը՝ արտերկրի: Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 84 անգամ, […] ...

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման

16:17 20.09.2024

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել […] ...

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներում

16:10 20.09.2024

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներում

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում զանգվածային պայթեցված փեյջերները իրականում օգտագործվել են հիվանդանոցի և մանկապարտեզի աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, ով պայթյունից նույնպես վիրավորվել է։ «Ամանին ասել է, որ բոլոր փեյջերները օգտագործվել են ոչ թե քաղաքական նպատակներով, այլ սովորական մարդկանց կողմից, դրանք բաժանվել են հիվանդանոցներին, մանկապարտեզներին և այլ հաստատություններին միայն նրա համար, […] ...

Հայաստանը հաղթել է Անդորրային․ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշար

16:03 20.09.2024

Հայաստանը հաղթել է Անդորրային․ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշար

Մոլդովայում ընթացող ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Անդորրայի Մ-15 ընտրանուն: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով, գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Գոլերի հեղինակ են դարձել Բենյամին Բեգլարյանն ու Էրիկ Վուվունիկյանը։ Հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 12. Գևորգ Ղազարյան, 5. Քոլին Մուլլինս, 15․ Օնիկ Գևորգյան, 4․Գոռ Մկրտչյան, 13. Ֆելիքս Հայրապետյան, […] ...

ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

15:56 20.09.2024

ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

Եվրամիությունը դիտարկում է նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին»։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եվրամիությունը, նախագահների և վարչապետերի ամենաբարձր մակարդակով, մտահոգություն հայտնեց Վրաստանում զարգացող իրադարձությունների հետագծերի վերաբերյալ: Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեին Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին մի քանի […] ...

Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից

15:49 20.09.2024

Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից

Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP