«Արսենալի» նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են թմրանյութերի թրաֆիքինգի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են թմրանյութերի թրաֆիքինգի համար

10:36 20.09.2024

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեյ Էմանուել-Թոմասին ձերբակալել են և մեղադրում են թմրանյութերի անօրինական տեղափոխության մեջ, հայտնում է Sky Sport-ը:

Ավելի վաղ Լոնդոնի Սթանստեդի օդանավակայանում իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու կանանց, որոնց մոտ հայտնաբերվել էր 600 հազար եվրո արժողությամբ 60կգ թմրանյութ:

Ավելի ուշ շոտլանդական ոստիկանությունը բերման է ենթարկել 33-ամյա Թոմասին, որին կասկածում են անօրինական բեռն Անգլիա տեղափոխելու գործարքը կազմակերպելու մեջ:

Էմանուել Թոմասը ժամանակին հանդես է եկել «Բրիստոլ Սիթիում», «Իպսվիչում» և շոտլանդական «Աբերդինում»:

Այժմ նա խաղում է Շոտլանդիայի երկրորդ լիգան ներկայացնող «Մորտոն» ակումբում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

14:14 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վահան բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի (Արցախի փողոց) գազասպառողների գազամատակարարումը։ ...

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

14:03 20.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։ Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իր ելույթի ժամանակ […] ...

Իլիա Թոփուրիան չի բացառել թեթև քաշային կարգ տեղափոխությունը. UFC

13:57 20.09.2024

Իլիա Թոփուրիան չի բացառել թեթև քաշային կարգ տեղափոխությունը. UFC

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ պատրաստ է բարձրանալ թեթև քաշային կարգ, եթե սեպտեմբերի 26-ին հաղթի Մաքս Հոլոուեյին։ «Նախկինում մտածում էի, որ գուցե տեղափոխվեմ այլ քաշային կարգ։ Այժմ կենտրոնացած եմ հաջորդ մենամարտի վրա: Երբ ինձ զանգեն, ես կհամաձայնեմ ցանկացած առաջարկի։ Նրանք եթե ցանկանան, որ պաշտպանեմ գոտին, ես դա կանեմ: Եթե […] ...

Արհեստական բանականության ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

13:51 20.09.2024

Արհեստական բանականության ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան […] ...

BACK_TO_TOP