Իլիա Թոփուրիան չի բացառել թեթև քաշային կարգ տեղափոխությունը. UFC – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Իլիա Թոփուրիան չի բացառել թեթև քաշային կարգ տեղափոխությունը. UFC

13:57 20.09.2024

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ պատրաստ է բարձրանալ թեթև քաշային կարգ, եթե սեպտեմբերի 26-ին հաղթի Մաքս Հոլոուեյին։

«Նախկինում մտածում էի, որ գուցե տեղափոխվեմ այլ քաշային կարգ։ Այժմ կենտրոնացած եմ հաջորդ մենամարտի վրա: Երբ ինձ զանգեն, ես կհամաձայնեմ ցանկացած առաջարկի։ Նրանք եթե ցանկանան, որ պաշտպանեմ գոտին, ես դա կանեմ: Եթե ​​նրանք ինձ հնարավորություն տան բարձրանալ թեթև քաշային կարգ, ես միայն ուրախ կլինեմ։ Իմ խնդիրն է պրոֆեսիոնալ վերաբերվել աշխատանքին»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկը Marca-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը հայ մարտիկ Արման Ծառուկյանն է, չեմպիոնական գոտու տիրակալը ռուսաստանցի Իսլամ Մախաչևն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

18:24 20.09.2024

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել […] ...

Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

18:17 20.09.2024

Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության առանցքային նպատակն էր՝ • ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, • ստուգել ուժերի և միջոցների […] ...

Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի

18:10 20.09.2024

Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի

Բրազիլիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն հրաժեշտի հանդիպում կանցկացնի, հայտնում է CNN Brazil-ը: Դեկտեմբերի 15-ին «Մարականա» լեգենդար ստադիոնում կմրցեն բրազիլական «Ֆլամենգոն» և իտալական «Ինտերը»: Բանն այն է, որ հենց այս ակումբներում է 42-ամյա Ադրիանոն ամենաշատ հանդիպումներն անցկացրել: Երբեմնի գերաստղը մեկական խաղակես կանցկացնի յուրաքանչյուր թիմի կազմերում: Հիշեցնենք, որ Ադրիանոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 […] ...

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

18:05 20.09.2024

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։ ...

SHANTNEWS

18:00 20.09.2024

SHANTNEWS

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են տարածաշրջանային դասընթացի

17:55 20.09.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են տարածաշրջանային դասընթացի

Սեպտեմբերի 11-13-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Լիանա Վարդումյանը և Սոնա Օհանյանը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են «Կայուն օրգանական աղտոտիչների մոնիթորինգ, տվյալների կառավարման առաջընթաց և տվյալների մեկնաբանում» խորագրով երրորդ տարածաշրջանային դասընթացին: Հանդիպումը կազմակերպվել է Մասարիկի համալսարանի RECETOX կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ (UNEP)՝ աջակցելու Գլոբալ Ազգային Պլանի իրականացմանը (Global NIP) […] ...

BACK_TO_TOP