Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է. Ռակիտիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+12.09 oC

Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է. Ռակիտիչ

11:30 20.09.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է մրցակցել եվրոպական թոփ լիգաների հետ:

«Երբ ես խաղում էի Պրո լիգայում, ամեն ինչ հիանալի էր: Վստահ եմ, որ ֆուտբոլի ապագան այնտեղ է: Տեղական առաջնությունը դեռ չի հասել Պրեմիեր լիգայի, Լա լիգայի կամ Բունդեսլիգայի մակարդակին, սակայն այդ ուղղությամբ առաջին քայլեր արդեն արվում են»,-36-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Ռակիտիչն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Ալ Շաբաբի» կազմում, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Հայդուկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձորի մոտակայքում այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

15:39 10.11.2024

Վանաձորի մոտակայքում այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:31-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն այն մասին, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։27-ին։ Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։ ...

ԱՄՆ-ում նշել են, թե ինչ է սպասվում ՆԱՏՕ-ին, եթե Թրամփը համագործակցի Պուտինի հետ

15:20 10.11.2024

ԱՄՆ-ում նշել են, թե ինչ է սպասվում ՆԱՏՕ-ին, եթե Թրամփը համագործակցի Պուտինի հետ

ՆԱՏՕ-ին և արևմտյան անվտանգության համակարգին սպառնում է «մռայլ» ապագա, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը համագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մաքս Հասթինգսը։ «Եվրոպան պատրաստվում է նոր կյանքի ԱՄՆ-ից նույնիսկ ավելի մեծ հեռավորության վրա, քան երբևէ 1941 թվականից ի վեր: Ընդհանուր պատկերը պարզ է. եթե ​​նորընտիր […] ...

Քննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցեր

15:00 10.11.2024

Քննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցեր

Ծաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը: Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը: Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը: Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի: Մանրամասները՝ ԱԺ […] ...

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 188 լրագրող է զոհվել. Al Mayadeen

14:37 10.11.2024

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 188 լրագրող է զոհվել. Al Mayadeen

Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում առնվազն 188 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։ «2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 188-ի»,-հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Կատարյան Al Jazeera հեռուստաալիքը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում 182 լրագրող […] ...

Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում. ՆԳՆ

14:16 10.11.2024

Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում. ՆԳՆ

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։ ...

Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան

14:00 10.11.2024

Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան

1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը: Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, […] ...

BACK_TO_TOP