Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+16.09 oC

Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել օրենքի կոպիտ խախտման հիմքով. Կառավարությունն ու ԱԺ-ն այս նպատակով կարող են դիմել ՍԴ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

17:38 19.09.2024

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:

1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին,

2. դիտավորությամբ խախտել է իր տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ լիազոր մարմնին ներկայացնելու կարգը,

3. դիտավորությամբ խախտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգը և վերոնշյալ արարքներից որևէ մեկը կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գրավոր նախազգուշացվել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին, սակայն նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը, ապա նման արարքը համարվում է օրենքի կոպիտ խախտում:

Եթե գրավոր նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում կուսակցությունը շարունակում է չվերացնել խախտումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ազգային ժողովին և Կառավարությանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցով:

Առերևույթ օրենքի կոպիտ խախտում թույլ տված կուսակցությունները 6-ն են՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Համախմբում» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:

Նշվածը հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը իրազեկում և հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցություններին՝ այսուհետ ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում հրապարակել և լիազոր մարմին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունները, իսկ հնարավոր խախտում թույլ տված կուսակցություններին՝ հնարավոր սեղմ ժամկետում վերացնել թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել և Լիազոր մարմին ներկայացնել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.09.2024

SHANTNEWS

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

21:55 19.09.2024

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։ Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […] ...

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

21:40 19.09.2024

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կընդունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը, ինչպես նաև «Ուկրաինայի և ԱՄՆ աջակցության ռազմավարական պլանավորումը»։ Մամուլի ծառայությունը հայտնում է, […] ...

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

21:20 19.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարձակման պատրանք են ստեղծել Բեյրութում՝ արմատական ​​շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի վրայով թռել են ցածր բարձրության վրա։ Դա խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում։ Իսրայելական ավիացիան միաժամանակ սկսել է հարվածներ հասցնել հարավային Լիբանանի մի քանի […] ...

BACK_TO_TOP