Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:10:07
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+10.09 oC

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

18:56 18.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:10
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։

Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անվանվել են ծերացումն արագացնող գործոններ

21:00 05.04.2025

Անվանվել են ծերացումն արագացնող գործոններ

Սպիտակուցի անբավարարությունը, քնի խանգարումը, ֆոտոծերացումը և քրոնիկական բորբոքումներն արագացնում են օրգանիզմի ծերացումը, ասում է սննդաբան Եկատերինա Շիրշովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս գործոնների զարգացումը դանդաղեցնելու ուղիներ: Շիրշովան նշել է, որ գլիկացիան հյուսվածքների վնասման գործընթաց է, որն առաջանում է շաքարի և արագ ածխաջրերի ավելցուկային սպառման հետևանքով: Ինչպես պարզաբանել է սննդաբանը, դրանք հրահրում են վնասակար […] ...

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

20:15 05.04.2025

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե ​​երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

BACK_TO_TOP