Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+15.09 oC

Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է․ Փաշինյան

12:10 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ իր համար անվտանգություն ի վիճակի է ապահովել Հայաստանի Հանրապետությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգության միջավայրի վերաբերյալ քննարկմանը։

«Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն ՀՀ-ի համար։ Իր համար անվտանգություն ի վիճակի է ստեղծել միայն ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։ Անվտանգության միայն մի երաշխիք կա՝ խաղաղությունը, այլ երաշխիք չկա։

Մեր կառավարության քաղաքականությունն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով հանդերձ դրա դժվարությունները»-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանում և նրա շուրջ գործընթացները պետք է դիտարկել  ավելի լայն և երկարաժամկետ կտրվածքով։

Վարչապետի դիտարկմամբ՝ նախկինում որդեգրված անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր «արդյունավետությունը»։

«Անվտանգային ճարտարապետության մեր ընկալումը եղել է այն, որ մենք մեր տարածաշրջանում կարող ենք կոնֆլիկտներ ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով, փակ սահմաններով, լարված հարաբերություններով, և մենք կունենանք հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներ, բարեկամներ, ովքեր մեր մեջքին կկանգնեն, որպեսզի տարածաշրջանում ում հետ, ինչ տոնայնությամբ ուզենք խոսենք։

Մեր մտքով չի անցել կամ անցել է՝ չենք բարձրաձայնել, որ դաշնակիցը՝ դաշնակից, բարեկամը՝ բարեկամ, բայց այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը և դրանց համատեքստում, եթե հայկական գործոնը տեղ ունի յուրաքանչյուր երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ, ապա այդ տեղը ո՛չ առաջնային է, ո՛չ երկրորդային, ո՛չ երրորդային, ո՛չ էլ չորրորդային կամ հինգերորդային։

Մեր մտքով չի անցել, որ այս ճարտարապետության մեջ կա կոնստրուկցիոն սխալ․ այդ երկրներն, իրենց շահերի բերումով, ինչպես կուզեն՝ կվարվեն առաջին հերթին մեզ հետ՝ երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար։ Ես կարծում եմ՝ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, պետք է առաջին հերթին խոսենք ոչ թե զենք-զինամթերքի մասին, որն ակնհայտորեն շատ կարևոր է, այլ՝ մեր միջավայրում ապրելու կանոնների մասին»,-ընդգծեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.09.2024

SHANTNEWS

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

21:55 19.09.2024

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։ Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […] ...

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

21:40 19.09.2024

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կընդունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը, ինչպես նաև «Ուկրաինայի և ԱՄՆ աջակցության ռազմավարական պլանավորումը»։ Մամուլի ծառայությունը հայտնում է, […] ...

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

21:20 19.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարձակման պատրանք են ստեղծել Բեյրութում՝ արմատական ​​շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի վրայով թռել են ցածր բարձրության վրա։ Դա խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում։ Իսրայելական ավիացիան միաժամանակ սկսել է հարվածներ հասցնել հարավային Լիբանանի մի քանի […] ...

BACK_TO_TOP