Ռազմագերիների և պահվող անձանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները շարունակվելու են. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+15.09 oC

Ռազմագերիների և պահվող անձանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները շարունակվելու են. Լիլիթ Մակունց

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:26 18.09.2024

Սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախությանը նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը, սենատոր Էդ Մարքին, կոնգրեսական Ջիմ Կոստան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմըն Վիլսոնը, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գծով գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթը, Միջազգային Հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Նիքսը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ պաշտպանության, առևտրի դեպարտամենտներից, Վաշինգտոնում գործող ուղեղային և վերլուծական կենտրոններից, միջազգային, միջկառավարական, մշակութային, կրթական կառույցների, Կոնգրեսի անդամների աշխատակազմերի, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հյուրերին ողջունեց դեսպան Մակունցը, ով, անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրեց ՀՀ անկախության 33 տարիների հիմնական ձեռքբերումները։ Դեսպանն ընդգծեց վերանկախացումից ի վեր ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները և վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների խորացումն ու առաջընթացը։

Դեսպանն ընդգծեց ՀՀ և ԱՄՆ կառավարությունների հանձնառությունը բարձրացնելու հարաբերությունների ներկա մակարդակը Ռազմավարական Գործընկերության։ Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությանը՝ դեսպանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ վարչակազմին թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին աջակցելու, և թե՛ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ջանքերի համար։

Հավելեց, որ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները շարունակվելու են։ Նշեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի հանձնառության վառ օրինակ է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ բարձր գնահատելով ամերիկյան կառավարության աջակցությունը այդ նախաձեռնությանը։

Դեսպանը երախտագիտություն հայտնեց Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի՝ Հայաստանի և ԱՄՆ միջև կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար։

Իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի էական ներդրումը երկրի զարգացման գործում։ Նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և շարունակում են վերելք ապրել։ Հիշատակեց պետքարտուղար Բլինքենի խոսքերն ուղղված ՀՀ վարչապետ Փաշինյանին օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, այն է՝ «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ աջակցելու բարեկեցիկ, ժողովրդավար և անկախ Հայաստանին»։

Հաջորդիվ ելույթ ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Տիկին Քոլմանը շեշտեց 2018 թվականից հետո ՀՀ-ին տրամադրվող աջակցության կրկնապատկումը, հիշատակեց Գործակալության՝ ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարմանն ուղղված աջակցությունը։ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի ակտիվ անդամ, կոնգրեսական Ջիմ Քոստան ընդգծեց հանձնախմբի շարունակական պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին առնչվող հարցերում, նշեց, որ ԱՄՆ պետք է ամուր կանգնած լինի Հայաստանի կողքին՝ որպես բարեկամ։

Միջոցառմանը հնչեցին հայ կոմպոզիտորների հայտնի գործեր՝ տաղանդավոր քանոնահարուհիներ Լիլիա և Ալեքսանդրա Եարալեանների կատարմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.09.2024

SHANTNEWS

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

21:55 19.09.2024

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։ Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […] ...

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

21:40 19.09.2024

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կընդունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը, ինչպես նաև «Ուկրաինայի և ԱՄՆ աջակցության ռազմավարական պլանավորումը»։ Մամուլի ծառայությունը հայտնում է, […] ...

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

21:20 19.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարձակման պատրանք են ստեղծել Բեյրութում՝ արմատական ​​շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի վրայով թռել են ցածր բարձրության վրա։ Դա խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում։ Իսրայելական ավիացիան միաժամանակ սկսել է հարվածներ հասցնել հարավային Լիբանանի մի քանի […] ...

BACK_TO_TOP