Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+16.09 oC

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:37 17.09.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ առկա և հաջողությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, այդ թվում՝ 2027 թ. ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին: Նշվել է, որ երկկողմ համագործակցության խթանիչ ուժ կարող են հանդիսանալ նաև երիտասարդները, և այս առումով առկա է չիրացված մեծ ներուժ, որի գործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների երիտասարդների համար։

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է ներկայում ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները և դրանցից բխող ծրագրերն ու միջոցառումները։ Մասնավորապես՝ նախարարի տեղակալն անդրադարձել է երիտասարդության ոլորտը կանոնակարգող առաջին հիմնարար փաստաթղթի՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին՝ ընդգծելով դրա մշակման ընթացքում երիտասարդների և շահագրգիռ կողմերի մասնակցայնության բարձր մակարդակը:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման մեծածավալ ծրագիրը, որը պետություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն եռակողմ հաջող համագործակցության հիանալի օրինակ է: Հյուրերին ներկայացվել են նաև երիտասարդական պետական դրամաշնորհային ծրագրերը և միջազգային ֆորումները, փորձի փոխանակման և ճանաչողական այցերի օրինակները:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Մարտիրոսյանին երիտասարդական ծրագրերի և պետական քաղաքականության գերակայությունների մասին ամբողջական և լիարժեք տեղեկատվության ներկայացման համար, ինչը թույլ է տալիս ուրվագծել աշխատանքային քարտեզը և համագործակցության եզրեր նախանշել երկու երկրների երիտասարդության հետ առնչվող կառույցների միջև։ Մասնավորապես՝ Ֆլորանս Պրովանդիեն անդրադարձել է ֆրանսիական AFRAT կազմակերպության գործունեությանը, որը ՀՀ-ում իրականացնում է «Հայաստանի արահետներ» ծրագիրը։ Դրա շրջանակում ՀՀ մարզերում կազմակերպվում են քայլարշավներ և փառատոներ՝ երիտասարդության շրջանում քայլարշավների մշակույթի զարգացման, դրանց միջոցով հայրենաճանաչության, բնության պահպանության, համայնքի, մարզի արժևորման նպատակով։ Այս տարի «Հայաստանի արահետներ» ծրագիրը մեկնարկել է ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում, որի շրջանակում տեղի է ունեցել քայլարշավի 3-րդ փառատոնը և տեղական արտադրանքի և էկոտուրիզմի ու արշավների շուրջ նախաձեռնությունների շուկան։

Հանդիպման ընթացքում Ֆլորանս Պրովանդիեն հետաքրքրվել է նաև մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության մեթոդաբանությամբ և կառավարման մոդելով՝ նշելով, որ կարելի է դիտարկել այդ կենտրոններում հայ և ֆրանսիացի կամավորների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Երկուստեք ընդգծվել է երիտասարդության ոլորտում տարբեր ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ Մասնավորապես՝ դիտարկվել է երիտասարդական քաղաքականության ոլորտում փորձի փոխանակման, օրենքի նախագծով սահմանվող ոլորտային կառավարման փոխհարաբերությունների համատեքստում ֆրանսիական կողմից փորձագիտական աջակցության և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Կողմերը նշել են, որ երիտասարդության ոլորտում համագործակցության հրաշալի մեկնարկ կլինի հայ-վրացական ֆորումի օրինակով նմանատիպ ծրագրի կազմակերպումը հայ և ֆրանսիացի երիտասարդների միջև, ինչը ոչ միայն հաջող փորձի փոխանակում կլինի, այլ նաև կամրապնդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը հենց երիտասարդների շրջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.09.2024

SHANTNEWS

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

21:55 19.09.2024

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։ Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […] ...

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

21:40 19.09.2024

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կընդունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը, ինչպես նաև «Ուկրաինայի և ԱՄՆ աջակցության ռազմավարական պլանավորումը»։ Մամուլի ծառայությունը հայտնում է, […] ...

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

21:20 19.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարձակման պատրանք են ստեղծել Բեյրութում՝ արմատական ​​շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի վրայով թռել են ցածր բարձրության վրա։ Դա խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում։ Իսրայելական ավիացիան միաժամանակ սկսել է հարվածներ հասցնել հարավային Լիբանանի մի քանի […] ...

BACK_TO_TOP