Բաքուն Երևանի առաջարկած տարբերակով խաղաղության պայմանագիրը չի ստորագրի. Ադրբեջանի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+18.09 oC

Բաքուն Երևանի առաջարկած տարբերակով խաղաղության պայմանագիրը չի ստորագրի. Ադրբեջանի ԱԳՆ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:18 17.09.2024

Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Կարելի է միայն ասել, որ այս պահին փաստաթղթի դրույթների մոտ 80%-ն է համաձայնեցված։ Բայց դուք չեք կարող պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- ասել է Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն ու հաջող լինի, անհրաժեշտ է հստակեցնել այն խնդրահարույց հարցերը, որոնք մնում են մի շարք ոլորտներում։

«Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է Հաջիզադեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.09.2024

SHANTNEWS

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

21:55 19.09.2024

Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս

Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։ Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […] ...

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

21:40 19.09.2024

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկիի և Բայդենի առաջիկա հանդիպման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կընդունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը առանձին հանդիպում կունենա Ուկրաինայի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը, ինչպես նաև «Ուկրաինայի և ԱՄՆ աջակցության ռազմավարական պլանավորումը»։ Մամուլի ծառայությունը հայտնում է, […] ...

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

21:20 19.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խուճապ են առաջացրել Լիբանանի մայրաքաղաքում

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարձակման պատրանք են ստեղծել Բեյրութում՝ արմատական ​​շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի վրայով թռել են ցածր բարձրության վրա։ Դա խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում։ Իսրայելական ավիացիան միաժամանակ սկսել է հարվածներ հասցնել հարավային Լիբանանի մի քանի […] ...

BACK_TO_TOP