Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։

«Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է Փեզեշքիանը։

Նախօրեին Եմենի հութիները «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից ստանձնել էին Թել Ավիվի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ իսրայելական քաղաքի վրա հարձակումն իրականացվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի վարչապետը խոսել է BRICS երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների մասին

20:28 19.09.2024

Եգիպտոսի վարչապետը խոսել է BRICS երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների մասին

Եգիպտոսի իշխանությունները ձգտում են խորացնել հարաբերությունները BRICS խմբի անդամ պետությունների հետ և կարծում են, որ դրանք պետք է հիմնված լինեն տարբեր ոլորտներում երկկողմ շփումների վրա։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին։ «Մենք աշխատում ենք ամրապնդելու մեր հարաբերությունները BRICS-ի երկրների հետ»,- նշել է Մադբուլին՝ մեջբերելով Extra լրատվական հեռուստաալիքը։ Եգիպտոսի նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ «Եգիպտոսի […] ...

Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

20:08 19.09.2024

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական […] ...

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

20:04 19.09.2024

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լիբանանի ղեկավարությանը ջանքեր գործադրել՝ խուսափելու Իսրայելի հետ պատերազմից Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվել է. որ պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ։ Նա իր «խորը մտահոգությունն է […] ...

SHANTNEWS

20:00 19.09.2024

SHANTNEWS

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:55 19.09.2024

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 8-14-ը: ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

BACK_TO_TOP