ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+18.09 oC

ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից

21:14 16.09.2024

ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի Աֆրիկայի հրամանատարությունը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Նիգերի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեցին Նիգերից ամերիկյան ռազմական և տեխնիկայի դուրսբերման ավարտի մասին»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Գործընթացը, որը սկսվել էր մայիսի 19-ին, փաստացի ավարտվեց սեպտեմբերի 15-ին։
«Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինվորականների միջև արդյունավետ համակարգումն ու հաղորդակցությունը երաշխավորեցին, որ դուրսբերումն անվտանգ, կանոնավոր և պատասխանատու է»,-ասվում է հաղորդագրության մեջ և նշվում, որ այն ընթացել է սահուն և ժամանակին՝ փոխհամաձայնեցված ամսաթվին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

20:08 19.09.2024

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական […] ...

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

20:04 19.09.2024

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լիբանանի ղեկավարությանը ջանքեր գործադրել՝ խուսափելու Իսրայելի հետ պատերազմից Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվել է. որ պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ։ Նա իր «խորը մտահոգությունն է […] ...

SHANTNEWS

20:00 19.09.2024

SHANTNEWS

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:55 19.09.2024

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 8-14-ը: ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

19:46 19.09.2024

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր: Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի […] ...

BACK_TO_TOP