Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին

19:48 16.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին:

«Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է իր ստեղծման առաջին օրից: Դուք ամենադժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և հիմա շարունակում եք լինել: Վստահ եմ, որ հետագայում ևս մեր համագործակցությունը շարունակվելու է, քանի որ մենք միասին շատ գործ ունենք անելու: Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, բարեկեցիկ Հայաստան, և նաև կարողանալ, մեր տեղը պահպանելով, տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ Թալին Յակուբյանը նշել է, որ իրենց համար ևս առաջնահերթություն է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում նախագահը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկեր երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

19:46 19.09.2024

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր: Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի […] ...

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […] ...

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […] ...

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

19:28 19.09.2024

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […] ...

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […] ...

BACK_TO_TOP