Արդյոք Նյու-Յորքի քաղաքապետը կաշառք է ստացել Իլհամ Ալիևի վարչակազմից. հետաքննությունը ավարտական փուլ է մտնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+18.09 oC

Արդյոք Նյու-Յորքի քաղաքապետը կաշառք է ստացել Իլհամ Ալիևի վարչակազմից. հետաքննությունը ավարտական փուլ է մտնում

21:20 16.09.2024

Նոր զարգացումներ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում: Հիշեցնենք՝ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կասկածվում է Ադրբեջանից ու Թուրքիայից կաշառք վերցնելու մեջ: Շաբաթ օրը քաղաքապետի աշխատակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ հրաժարական են տվել՝ իրենց հեռախոսազրույցները վերծանելու մասին հատուկ ծառայությունների որոշումից անմիջապես հետո:

Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապ ունեցող այս կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակում անցած շաբաթ դատարանն արտոնել էր, որպեսզի հատուկ ծառայություններն առգրավեն քաղաքապետ Էրիկ Ադամսի հավատարիմ թիմակիցներից մի քանիսի հեռախոսները՝ պարզելու, թե վերջիններս ո՞ւմ հետ են խոսել և ի՞նչ նամակագրական կապ են ունեցել:

Այդ մարդկանց թվում էին նաև քաղաքապետարանի գլխավոր իրավաբանը և քաղաքի ոստիկանապետը: Այդ բանից հետո նրանք անմիջապես հրաժարական տվեցին: Չի բացառվում, որ նրանց դեմ հարուցվեն քր.գործեր:

Անձամբ քաղաքապետ Ադամսի դեմ քրեական գործ հարուցված չէ, բայց նույնպես չի բացառվում, որ կհարուցվի: Այժմ մամուլը գրում է այն մասին, որ չի բացառվում քաղաքապետի հրաժարականը ևս»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կորուպցիոն ի՞նչ դրսևորումներ են նկատվել քաղաքապետի աշխատանքում: Կոնկրոտ ի՞նչ ծառայությունների դիմաց Նյու Յորքի քաղաքապետը կարող էր փող ստանալ Ադրբեջանից ու Թուրքիայից:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

20:08 19.09.2024

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական […] ...

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

20:04 19.09.2024

Մակրոնը կոչ է արել չպատերազմել Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լիբանանի ղեկավարությանը ջանքեր գործադրել՝ խուսափելու Իսրայելի հետ պատերազմից Լիբանանում էլեկտրոնային սարքերի զանգվածային պայթեցումից հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվել է. որ պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ։ Նա իր «խորը մտահոգությունն է […] ...

SHANTNEWS

20:00 19.09.2024

SHANTNEWS

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:55 19.09.2024

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 8-14-ը: ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ միայն սեպտեմբերի 13-ին։ ◾️Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

19:46 19.09.2024

Իսպանիայում տուգանել են երկրպագուի, ով վիրավորանք էր գրել Վինիսիուսի հասցեին

Իսպանիայում դատարանի որոշմամբ 60 հազար եվրո տուգանք է սահմանվել մի երկրպագուի նկատմամբ, ով համացանցում ռասիստական վիրավորանքներ էր հասցրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Երկրպագուն ռասիստական արտահայտություններ էր արել X սոցիալական ցանցում: Բացի տուգանքից, երկրպագուին 2 տարով արգելվել է մուտք գործել Իսպանիայի բոլոր մարզադաշտեր: Ամռանն Իսպանիայում առաջին անգամ դատարանի վճիռ էր կայացվել մարզադաշտում տեղի ունեցած ռասիզմի […] ...

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […] ...

BACK_TO_TOP