18:42 16.09.2024
Սեպտեմբերի 9-16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 694, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 200, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 222 և 1605 այլ իրավախախտումներ։ 129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 109-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 58-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 108-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 72 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 255 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 796 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 3378, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 346, վարելիս հեռախոսից օգտվելու՝554, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 30, արագության գերազանցման՝ 1759 և 3351 այլ իրավախախտումներ։ 441 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1300-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 557-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 38-ը՝ բեռնատարներ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ:
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...
18:41 31.01.2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում էԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և […] ...
18:34 31.01.2025
Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հյուրընկալել են քաղհասարակության ներկայացուցիչներիԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը: Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ […] ...
18:26 31.01.2025
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […] ...
18:18 31.01.2025
Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։ «Ասում են (խմբ․ նկատի է առնվում […] ...
18:12 31.01.2025
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա ՂազարյանՍտրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […] ...