Քաղաքացին Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Քաղաքացին Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել

12:10 16.09.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել:
Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի ջնջված համարով ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն գնդացիր, տարբեր տիպի որսորդական 2 հրացան, կարճեցված փողով 4 հրացան, նռնակներ, տարբեր տիպի 4 ատրճանակ, երկփողանի հրացանի ագուցարան, սվին-դանակ, ծխանռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տիպի ու տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ինքնաձիգի ու գնդացրի, հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանների դետալներ, պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն և այլն:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […] ...

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […] ...

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

19:00 19.09.2024

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական […] ...

Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է

18:53 19.09.2024

Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։ Քննությամբ […] ...

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ

18:46 19.09.2024

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները: ...

BACK_TO_TOP