Արմավիրի մարզում «Նիվա»-ն մահացու վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Արմավիրի մարզում «Նիվա»-ն մահացու վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային

19:40 15.09.2024

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […] ...

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

19:28 19.09.2024

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […] ...

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […] ...

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […] ...

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

19:00 19.09.2024

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական […] ...

BACK_TO_TOP