Հութիները սպառնում են նոր հարվածներ հասցնել Իսրայելին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Հութիները սպառնում են նոր հարվածներ հասցնել Իսրայելին

16:58 15.09.2024

Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» շարժումից, սպառնացել են նոր հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին՝ Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելական թշնամին պետք է ակնկալի ավելի շատ հարվածներ և ռազմական գործողություններ, քանի որ մոտենում է հոկտեմբերի 7-ի գործողության առաջին տարելիցը, այդ թվում՝ որպես Հոդեյդա քաղաքում հանցավոր ագրեսիայի հակազդման և պաղեստինյան ճնշված ժողովրդին աջակցելու շարունակական գործողությունների մաս», – մեկնաբանել է Սարիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […] ...

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […] ...

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

19:28 19.09.2024

Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […] ...

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

19:21 19.09.2024

Հայկ Կոնջորյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […] ...

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

19:07 19.09.2024

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ: Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP