Աշտարակ համայնքի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազիֆիկացվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Աշտարակ համայնքի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազիֆիկացվում են

11:36 15.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ 49 մլն 848 հազար դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական, Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։

Նշված բնակավայրերում գազիֆիկացման աշխատանքներ են իրականացվել 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրկանացվող ծրագրի արժեքի 45 %-ը կամ 22 մլն 431 հազար դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 %-ը կամ 27 մլն 417 հազար դրամը Աշտարակի համայնքապետարանի հատկացումն է։

Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։

Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից օրերս ստուգայցեր են իրականացվել նշված բնակավայրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

17:21 19.09.2024

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […] ...

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. զգուշացում

17:16 19.09.2024

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. զգուշացում

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ «Հայտնում ենք , որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն: Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության […] ...

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

17:04 19.09.2024

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման […] ...

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

16:56 19.09.2024

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

Պորտուգալիայի հյուսիսում և կենտրոնում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է հրդեհի 90 ակտիվ օջախի մասին: Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 1000 հրշեջ և 320 միավոր տեխնիկա։ Աղետի հետևանքով ավելի քան 40 տուն է վնասվել։ Օլիվեյրա դե Ազեմեյշի մունիցիպալիտետում հրդեհի դեմ պայքարելու համար 400 հրշեջ է տեղակայվել։ Կոիմբրա շրջանում հրդեհի պատճառով […] ...

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

16:48 19.09.2024

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվել են ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները: Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, […] ...

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը […] ...

BACK_TO_TOP