Ասադը հրամայել է Սիրիայում նոր կառավարություն ձևավորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+21.09 oC

Ասադը հրամայել է Սիրիայում նոր կառավարություն ձևավորել

20:10 14.09.2024

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կապի և տեխնոլոգիաների նախկին նախարար Մուհամմեդ Ղազի ալ-Ջալիլիին նշանակել է արաբական հանրապետության նոր կառավարություն ձևավորելու համար։ Այս մասին երկրի ղեկավարի գրասենյակը հայտնել է Telegram ալիքում։

Ալ-Ջալիլին կապի և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի հուլիսը: 2008-2014 թվականներին աշխատել է կապի նախարարության պետի տեղակալ։

2023 թվականի սեպտեմբերից ալ-Ջալիլին դարձել է Սիրիայի մասնավոր համալսարանի ռեկտորը։ Նա ինժեներական տնտեսագիտության մասնագետ է և PhD է ստացել Կահիրեի Այն Շամս համալսարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը […] ...

Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

16:35 19.09.2024

Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանք, մենք առաջիկա տարիներին Հայաստանում կունենանք մինչև 8000 հա ժամանակակից ինտենսիվ այգիներ»,-ասել է Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԵՄ-ն պատերազմի մեկնարկից ի վեր 2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար

16:28 19.09.2024

ԵՄ-ն պատերազմի մեկնարկից ի վեր 2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար

Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մեկնարկից ի վեր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո օգնություն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ «Էներգետիկ անվտանգության համար առնվազն 2 միլիարդ եվրոյի աջակցությունն արդեն տրամադրվել է Ուկրաինային, այդ թվում՝ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի և ԵՄ քաղաքացիական պաշտպանության միջոցով», – նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն […] ...

Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

16:22 19.09.2024

Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի […] ...

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

16:16 19.09.2024

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանում է բլոգերների հարկ վճարելու հետ կապված հարցերը: Ի՞նչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո Մանրամասները՝ […] ...

Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

16:11 19.09.2024

Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։ Որոշման ընդունման արդյունքում […] ...

BACK_TO_TOP