Թուրքիան հայտարարել է, որ Պաղեստինում զոհված ակտիվիստը սպանվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+21.09 oC

Թուրքիան հայտարարել է, որ Պաղեստինում զոհված ակտիվիստը սպանվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումից

19:12 14.09.2024

Հորդանան գետի արեւմտյան ափին զոհված Թուրքիայի եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ակտիվիստ Այշենուր Էզգի Էյգին դիտավորյալ սպանվել է՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալով։ Աղջկա հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Մենք հետամուտ ենք լինելու այս գործին մինչև վերջ, Այշենուրի մահվան մեղավորներին պատասխանատվության կենթարկենք բոլոր միջազգային ատյաններում։ Մեր արդարադատության նախարարությունը և մեր դատաբժշկական ինստիտուտը դիահերձումը և բոլոր ընթացակարգերը կատարել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Աղջիկը եղել է ուղիղ թիրախ և մահացել է ձախ ականջի հետևի հատվածում արձակված փամփուշտների հետևանքով»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է  TRT հեռուստաալիքը։

Էյգայի հուղարկավորությունը տեղի է ունեցել Էգեյան ծովի ափին գտնվող Դիդիմ քաղաքում։ Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել  Արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը, մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցությունների և պաղեստինամետ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն պատերազմի մեկնարկից ի վեր 2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար

16:28 19.09.2024

ԵՄ-ն պատերազմի մեկնարկից ի վեր 2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար

Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մեկնարկից ի վեր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո օգնություն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ «Էներգետիկ անվտանգության համար առնվազն 2 միլիարդ եվրոյի աջակցությունն արդեն տրամադրվել է Ուկրաինային, այդ թվում՝ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի և ԵՄ քաղաքացիական պաշտպանության միջոցով», – նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն […] ...

Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

16:22 19.09.2024

Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի […] ...

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

16:16 19.09.2024

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանում է բլոգերների հարկ վճարելու հետ կապված հարցերը: Ի՞նչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո Մանրամասները՝ […] ...

Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

16:11 19.09.2024

Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։ Որոշման ընդունման արդյունքում […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

16:04 19.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

15:57 19.09.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Ռուբեն Ռուբինյանը […] ...

BACK_TO_TOP