Կառավարություն-համայնք գործակցությամբ ասֆալտապատվում են Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 27 բնակավայրի ներհամայնքային փողոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

Կառավարություն-համայնք գործակցությամբ ասֆալտապատվում են Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 27 բնակավայրի ներհամայնքային փողոցները

16:50 14.09.2024

Աշտարակ, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական, Օրգով բնակավայրերում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, 2024 թ․ սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 249 մլն 721 հազ դրամ է։

Համաֆինանսավորվող ծրագրում 65 %-ը կամ 2 մլրդ 112 մլն 318 հազ դրամը համայնքի ներդրումն է, իսկ 35%-ը՝ 1 մլրդ 137 մլն 403 հազ դրամը Կառավարության կողմից հատկացվող գումարի չափն է։

Աշխատանքներն ընթացքի մեջ են, ամբողջապես կավարտվեն տարեվերջին։ Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից աշխատանքների որակը և կատարման ժամկետները վերահսկվում են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

15:42 19.09.2024

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […] ...

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

15:36 19.09.2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն […] ...

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

15:30 19.09.2024

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով: Նախարարը ողջունել […] ...

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

15:24 19.09.2024

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Wildberries-ը սգո օր է հայտարարել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ «Ցավոք, երեկվա ապօրինությունների հետևանքը մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցների ընդհատված կյանքը դարձավ: Դա վիշտ է և առանց հայրերի, եղբայրների ու որդիների մնացած ընտանիքներ: Մենք նրանց անպայման աջակցություն կտրամադրենք: Մեկ անգամ չէ, […] ...

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ՍԱՏՄ

15:18 19.09.2024

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

15:12 19.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […] ...

BACK_TO_TOP