Գավառ քաղաքում կայացել է Էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Գավառ քաղաքում կայացել է Էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում

14:44 14.09.2024

Սեպտեմբերի 13-ին Գավառ քաղաքում պետություն մասնավոր երկխոսության շրջանակներում կայացել է Էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ ներկայացուցիչներ՝ առևտրի, արտադրության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներից։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները։

Սևակ Միքայելյանը ողջունելով մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծել է ուժեղ ոլորտային ասոցիացիաներ ունենալու կարևորությունը, որոնք կառուցողական երկխոսություն ունենալու կամուջ են պետության և մասնավորի միջև։ Նա ներկաներին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, տնտեսության զարգացման հիմնական տեսլականն ու առկա մարտահրավերները, ոլորտում իրականացվող բարեփոխումները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ գործող պետական աջակցության ծրագրերն ու դրանց պայմանները։

Այնուհետև հանդիպման մասնակիցները քննարկել են մարզի բիզնեսների՝ հատկապես ՓՄՁ-երի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք առնչվում էին հարկային օրենսդրության փոփոխություններին, տնտեսության արդիականացման, գյուղատնտեսության աջակցության ծրագրերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցները որոշել են նման հանդիպումները հնարավորինս հաճախակի դարձնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

15:52 19.09.2024

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես […] ...

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

15:46 19.09.2024

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է […] ...

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

15:42 19.09.2024

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […] ...

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

15:36 19.09.2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն […] ...

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

15:30 19.09.2024

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով: Նախարարը ողջունել […] ...

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

15:24 19.09.2024

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Wildberries-ը սգո օր է հայտարարել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ «Ցավոք, երեկվա ապօրինությունների հետևանքը մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցների ընդհատված կյանքը դարձավ: Դա վիշտ է և առանց հայրերի, եղբայրների ու որդիների մնացած ընտանիքներ: Մենք նրանց անպայման աջակցություն կտրամադրենք: Մեկ անգամ չէ, […] ...

BACK_TO_TOP