Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Կնոջ առևանգման վարույթի շրջանակներում կալանավորվել է 4 անձ. ՔԿ

13:07 14.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․-ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ:

Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են նախապատրաստական աշխատանքներ։

Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, «BMW» մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․-ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:

Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․-ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել վրացական բջջային հեռախոսահամարներ։ Վերջինս դրանց «Whatsapp» և «Telegram» հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, «WhatsApp» հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․-ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

09:14 26.11.2024

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»:   ...

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

09:09 26.11.2024

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […] ...

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

09:00 26.11.2024

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

Կանադայի իշխանությունները պատրաստ են զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի արագ սկսեն համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին այդ ցուցանիշներով՝ աշխատելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։ «Ամերիկացիները ցանկանում են, որ մենք արագացնենք, ես պատրաստ եմ արագացնել», -CTV-ն մեջբերում է Բլերի խոսքերը Օտտավայում Կանադայի միջազգային հարաբերությունների […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027

08:50 26.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 80-129 հաշվով պարտվել է Ավստրիայի թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 22 միավոր։ Ավստրիայի հավաքականը 6 միավորով C խմբի առաջատարն է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։ Խմբում ընդգրկված Ալբանիան ունի […] ...

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

08:44 26.11.2024

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ վերջ դնելու հակամարտություններին Ուկրաինայում, Սուդանում և Գազայում։ Այս մասին ասված է Կոլումբիայի ղեկավարի կողմից ԱՄՆ հաջորդ ղեկավարին ուղարկված նամակում։ «Ես ողջունում եմ Գազայում, Սուդանում և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու ձեր հայտարարած հանձնառությունը, վստահ եղեք, որ Կոլումբիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության վերականգնմանն ու բարբարոսությանը […] ...

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

08:35 26.11.2024

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...

BACK_TO_TOP