Օգնյեն Չանչարևիչի հասցեին հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ. ՀՖՖ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Օգնյեն Չանչարևիչի հասցեին հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ. ՀՖՖ

13:36 14.09.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին հնչած քննադատության առնչությամբ։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրի հանդիպումից (0-2) հետո ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Չանչարևիչը դիտավորյալ էր բաց թողել այդ գոլերը։

«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։

Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։

Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:

ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:

Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

16:04 19.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

15:57 19.09.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Ռուբեն Ռուբինյանը […] ...

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

15:52 19.09.2024

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես […] ...

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

15:46 19.09.2024

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է […] ...

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

15:42 19.09.2024

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […] ...

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

15:36 19.09.2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն […] ...

BACK_TO_TOP