«Բեբինկա» արևադարձային փոթորիկը սեպտեմբերի 15-ին կհասնի Շանհայ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

«Բեբինկա» արևադարձային փոթորիկը սեպտեմբերի 15-ին կհասնի Շանհայ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

21:48 13.09.2024

«Բեբինկա» արևադարձային փոթորիկը, որը ձևավորվել է այս շաբաթ Խաղաղ օվկիանոսում, կարող է կիրակի երեկոյան հասնել Շանհայ և Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի ափեր: Այս մասին հայտնում է Թայվանի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը։

Ըստ օդերևութաբանական վարչությսն՝ «Բեբինկան» ներկայումս գտնվում է Թայվանից 1,2 հազար կմ դեպի արևելք։ Փոթորիկի ներսում քամու պոռթկումների արագությունը հասնում է 33 մ/վրկ-ի և շարունակում է աճել։

Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևելք 42 կմ/ժ արագությամբ և մոտենում Օկինավա կղզուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

15:12 19.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […] ...

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

15:06 19.09.2024

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել […] ...

SHANTNEWS

15:00 19.09.2024

SHANTNEWS

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

14:56 19.09.2024

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 36 թիմի կազմերի տրանսֆերային արժեքները։ Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»՝ 1,34 միլիարդ եվրո արժեքով։ Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 1,26 միլիարդ եվրո։ Եռյակը եզրափակում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»՝ 1,17 միլիարդ եվրո։ Մյուս թիմերի կազմերի արժեքը չի հասնում մեկ միլիարդի։ ...

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

14:51 19.09.2024

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ […] ...

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

14:46 19.09.2024

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը: «Մենք ոչ ոքի չենք նեղացնում, մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ», – ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը Դոնեցկից երեխաներ […] ...

BACK_TO_TOP