Հռոմի պապն ավարտել է իր ամենաերկար առաքելական այցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

Հռոմի պապն ավարտել է իր ամենաերկար առաքելական այցը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:45 13.09.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը լքել է Սինգապուրը։ Այսպիսով, նա ավարտել է իր հովվապետության օրոք Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի երկրներ ամենաերկար շրջագայությունը։

Սինգապուր կատարած առաքելական այցի ավարտին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել քաղաք-պետության միջկրոնական խաղաղության ավանդույթները։ Ավարտելով շրջագայությունը, որը ներառել է նաև այցելություններ Ինդոնեզիա, Արևելյան Թիմոր և Պապուա Նոր Գվինեա, պոնտիֆիկոսը հանդես է եկել կրոնական հանդուրժողականության ուղերձով:

Մեկնելուց առաջ Ֆրանցիսկոսը հանդիպել է մի խումբ երիտասարդների հետ և զրուցել տարբեր դավանանքների միջև երկխոսության կարևորության մասին։

Պոնտիֆիկոսի այցի նպատակներն էին կրթական աշխատանքն ու կրոնական ներառականությունը։ Ուղևորության շրջանակում նա կանգ է առել Ինդոնեզիայի ամենամեծ մզկիթում և մեծ իմամի հետ ստորագրել «Կրոնական ներդաշնակության հռչակագիր»:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի 12-օրյա շրջագայությունը պատմության մեջ պապական ամենաերկար ճանապարհորդություններից մեկն է՝ թե՛ օրերի, թե՛ հեռավորության առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ՍԱՏՄ

15:18 19.09.2024

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

15:12 19.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […] ...

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

15:06 19.09.2024

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել […] ...

SHANTNEWS

15:00 19.09.2024

SHANTNEWS

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

14:56 19.09.2024

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 36 թիմի կազմերի տրանսֆերային արժեքները։ Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»՝ 1,34 միլիարդ եվրո արժեքով։ Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 1,26 միլիարդ եվրո։ Եռյակը եզրափակում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»՝ 1,17 միլիարդ եվրո։ Մյուս թիմերի կազմերի արժեքը չի հասնում մեկ միլիարդի։ ...

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

14:51 19.09.2024

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ […] ...

BACK_TO_TOP