15:55 13.09.2024
Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող:
«Առաջնային օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է բխում հիվանդանոցային և այլ օղակների բնականոն աշխատանքը։ Հասկանալով առկա բոլոր խնդիրները՝ մենք ընտրել ենք այս ոլորտի բարեփոխումների ուղին և միջազգային գործընկերների հետ պետք է հաղթահարենք խոչընդոտները, ունենանք բնակչության վստահությունը օր օրի շահող մեր պատկերացրած առաջնային օղակը »,- ընդգծել է նախարարի տեղակալը։ Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս ԱԱՊ օղակի առաջխաղացմանն ուղղված ջանքերը բաձր գնահատելով՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան վերահաստատել է ԱԱՊ օղակի կարևորությունը՝ որպես արդյունավետ և արդար առողջապահական համակարգի ամուր հիմք:
«ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության և մեր գործընկերների հետ», – ասել է Սիդարթա Դատտան:
ԱՀԿ առողջության առաջնային պահպանման եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների թիմի աջակցությամբ՝ մասնակիցները քննարկել են Հայաստանում քաղաքային և գյուղական բնակավայրերում բուժօգնության համապատասխան և հարմարեցված մոդելների նախագծման ու ճանապարհային քարտեզի մշակման ծրագրերը:
12:23 16.04.2025
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ12:23 16.04.2025
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։ ...
12:18 16.04.2025
Սլովենիայի փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե […] ...
12:15 16.04.2025
Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ ...
11:56 16.04.2025
Ռուբիոն և Ուիթքոֆը կայցելեն Ֆրանսիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի և Իրանի շուրջՍպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ և կքննարկեն ուկրաինանական հակամարտությունը, նաև Իրանի թեման Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում եւ […] ...
11:42 16.04.2025
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ ՀայաստանումԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X […] ...