«Գեղաձոր» գյուղի ճանապարհին օգոստոսի 29-ին բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

«Գեղաձոր» գյուղի ճանապարհին օգոստոսի 29-ին բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է

14:45 13.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

2024 թվականի օգոստոսի 29-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող «Ռապի» լիճ կոչվող տարածքում կազմակերպված համերգի մասնակիցների և այնտեղ գտնվող անծանոթ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մի խումբ անձինք խուլիգանություն են կատարել և վերջիններս համերգի մասնակիցներին սպասում են Գեղաձոր գյուղի ճանապարհին՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչպես նաև ծեծի են ենթարկում մարդկանց, քարերով հարվածում են երաժիշտի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ: Այդ մասին Ոստիկանությանն ահազանգել են նաև համերգի առանձին մասնակիցներ։

Դրանց և ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվի առնելով կատարված ահազանգերի քանակը և բնույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանցով պայմանավորված՝ անհրաժեշտ է կատարել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` ստեղծվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

Քննիչների կողմից զննվել է դեպքի վայրը, որի ընթացքում քննությանը հետաքրքրող առարկա, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքեր չեն հայտնաբերվել, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարած անձանց մեծ մասը։ Վերջիններս ցուցմունք են տվել, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, ըստ էության, չկան։

Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ վնասվածք է ստացել երկու անձ, որոնցից մեկը՝ աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի ձևով, ով սակայն չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել, իսկ մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Վերջինս պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար ներկայացնելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP