Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+17.09 oC

Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը

11:29 13.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։ Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝ նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրասնոդարը» պարտվել է ԲԿՄԱ-ին

13:20 19.09.2024

«Կրասնոդարը» պարտվել է ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի գավաթի 4-րդ տուրի խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Գեորգի Հարությունյանը։ Էդուարդ Սպերցյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին։ ԲԿՄԱ-ն վաստակել է 8 միավոր և C խմբում երկրորդ տեղում է: «Կրասնոդարը» 9 միավորով առաջատարն է: ...

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

13:10 19.09.2024

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» […] ...

Գատուզոյի շնորհակալությունն ու նվերը ամբողջ թիմին

13:05 19.09.2024

Գատուզոյի շնորհակալությունն ու նվերը ամբողջ թիմին

Խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո առանձնահատուկ կերպով է շնորհակալություն հայտնել թիմին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալացի մասնագետը 40 հազար եվրո է ծախսել ֆուտբոլիստներին նոր այֆոններ գնելու համար: Ընդ որում, շքեղ նվերները ստացել են և՛ ֆուտբոլիստները, և՛ թիմի աշխատակիցները: «Հայդուկը» գործող չեմպիոն «Դինամոյին» նվազագույն հաշվով հաղթել էր 10 […] ...

«Թարգմանությունների կենտրոն»-ի տնօրենն ու ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են չինարենի անվճար ուսուցման հնարավորությունները

13:00 19.09.2024

«Թարգմանությունների կենտրոն»-ի տնօրենն ու ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են չինարենի անվճար ուսուցման հնարավորությունները

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցության հարցը: Մասնավորապես, Թարգմանությունների կենտրոնի աշխատակիցների համար չինարեն լեզվի ուսուցման, կարողությունների զարգացման, Չինաստանում վերապատրաստումների հնարավորության և այլ հարցեր: Անահիտ Աբրահամյանը շնորհակալություն […] ...

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը

12:55 19.09.2024

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը

2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Համաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան՝ «Արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ-ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» թեմայով: Քննարկման հիմնական հարցերն են՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության դերը և կոոպերացիոն նախագծերին աջակցելու մեխանիզմները, ներառյալ ներդրումների […] ...

Իվան Յուրիչը կարող է գլխավորել իտալական «Ռոման»

12:50 19.09.2024

Իվան Յուրիչը կարող է գլխավորել իտալական «Ռոման»

Իտալական «Ռոման» գրեթե համաձայնության է հասել հանրահայտ խորվաթ մասնագետ Իվան Յուրիչի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը բանակցությունների վերջնական փուլում են: Հավանական գործարքի այլ մանրամասներ հայտնի չեն: 49-ամյա Յուրիչը ժամանակին աշխատել է «Պալերմո», «Ջենոա», «Մանտովա», «Կրոտոնե» և «Վերոնա» ակումբներում: Նախորդ մրցաշրջանում անվանի մասնագետը գլխավորում էր «Տորինոն», որն Ա սերիայում գրավեց 9-րդ տեղը:   ...

BACK_TO_TOP