Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+17.09 oC

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

11:47 13.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես՝

– պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,

– առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

– արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– արտադրական շինության նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն․ ՊԵԿ

13:25 19.09.2024

Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։ «ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը […] ...

«Կրասնոդարը» պարտվել է ԲԿՄԱ-ին

13:20 19.09.2024

«Կրասնոդարը» պարտվել է ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի գավաթի 4-րդ տուրի խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Գեորգի Հարությունյանը։ Էդուարդ Սպերցյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին։ ԲԿՄԱ-ն վաստակել է 8 միավոր և C խմբում երկրորդ տեղում է: «Կրասնոդարը» 9 միավորով առաջատարն է: ...

Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են

13:15 19.09.2024

Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են

Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է: Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել […] ...

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

13:10 19.09.2024

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» […] ...

Գատուզոյի շնորհակալությունն ու նվերը ամբողջ թիմին

13:05 19.09.2024

Գատուզոյի շնորհակալությունն ու նվերը ամբողջ թիմին

Խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո առանձնահատուկ կերպով է շնորհակալություն հայտնել թիմին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալացի մասնագետը 40 հազար եվրո է ծախսել ֆուտբոլիստներին նոր այֆոններ գնելու համար: Ընդ որում, շքեղ նվերները ստացել են և՛ ֆուտբոլիստները, և՛ թիմի աշխատակիցները: «Հայդուկը» գործող չեմպիոն «Դինամոյին» նվազագույն հաշվով հաղթել էր 10 […] ...

«Թարգմանությունների կենտրոն»-ի տնօրենն ու ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են չինարենի անվճար ուսուցման հնարավորությունները

13:00 19.09.2024

«Թարգմանությունների կենտրոն»-ի տնօրենն ու ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են չինարենի անվճար ուսուցման հնարավորությունները

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցության հարցը: Մասնավորապես, Թարգմանությունների կենտրոնի աշխատակիցների համար չինարեն լեզվի ուսուցման, կարողությունների զարգացման, Չինաստանում վերապատրաստումների հնարավորության և այլ հարցեր: Անահիտ Աբրահամյանը շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP